Պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը վարձավճարով ՊՍԺ է տեղափոխվել «Բենֆիկայից»: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
ՊՍԺ-ն հարձակվողին վարձավճարով վերցրել է մեկ մրցաշրջանով (մինչև 2024 թվականի ամառը)։
Նախօրեին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ փարիզցիները վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո 65 միլիոն եվրոյով կգնեն Պորտուգալիայի հավաքականի հարձակվողին, ևս 15 միլիոն եվրո կտրամադրվի որպես բոնուս։
«Բենֆիկայի» 22-ամյա սանը լիսաբոնյան ակումբի հիմնական կազմում անցկացրել է 105 հանդիպում։
























































