«Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշը շուտով կտեղափոխվի ՊՍԺ:
Ինչպես հայտնում է FootMercato-ն, 22-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն ժամանել է Փարիզ, որտեղ շուտով պայմանագիր կկնքի թիմի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի 80 մլն եվրո։
Անցած մրցաշրջանում Ռամոսը բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում դարձել է 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։