Պաբլո Լոնգորիան, որը ֆրանսիական «Մարսելի» նախագահն է, Լիգա 1-ի ղեկավարությանը առաջարկել է փոփոխություններ կատարել Ֆրանսիայի Լիգա 1-ի խաղացանկում։
«Մենք պետք է ինչ-որ բան որոշենք Աֆրիկայի ազգերի գավաթի հետ կապված: Աֆրիկյան խաղացողների հետ պայմանագրեր կնքելիս պետք է հաշվի առնենք այս գործոնը, բայց դա չպետք է խանգարի մեզ։
Մենք չենք կարող մեր տրանսֆերային ռազմավարությունը կառուցել այն փաստի վրա, որ կարող ենք մեկ ամսով խաղացող կորցնել։ Լիգա 1-ի հետ մենք պետք է մտածենք Աֆրիկայի գավաթի խաղարկության ընթացքում առաջնությունների դադարեցման մասին»,- Լոնգորիայի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը:
Նշենք, որ «Մարսելն» ունի 7 խաղացող, որոնք կարող են հրավիրվել ձմռանը մեկնարկող Աֆրիկայի գավաթի խաղարկությանը: