Մաուրիսիո Պոչետինոն բարձր է գնահատել իր անձնակազմի մեկուկես տարվա աշխատանքը ՊՍԺ-ում։
«Մենք առաջին մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղացինք «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Հաղթեցինք «Բարսելոնային», որի կազմում Մեսսին էր։ Մենք տապալեցինք «Բավարիային» և մեր առաջին տարում հասանք կիսաեզրափակիչ:
Երկրորդ մրցաշրջանում մենք «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հիանալի հանդիպում անցկացրինք Մադրիդի «Ռեալի» դեմ, արժանի էինք երկու-երեք գոլի, չիրացրեցինք 11 մետրանոցը։ Երկրորդ խաղում մենք նույնպես շատ ավելիին էինք արժանի։ Առջևում էինք 1-0 հաշվով, իսկ հետո «Բեռնաբեուում» ինչ-որ առեղծվածային բան տեղի ունեցավ:
Դրանից հետո ակումբը մտածել է, թե ինչպես փոխել ամեն ինչ։ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը», պարտվելով կիսաեզրափակչում կամ եզրափակչում, մարզչին հնարավորություն են տալիս անցկացնել հաջորդ նախամրցաշրջանը։ Շատ բան անհնար էր, դա պետք է հասկանալ»,- ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։