«Ալ-Ահլին» դեռ համաձայնության չի եկել «Պարի Սեն Ժերմենի» հետ փարիզցի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնել է լրագրող Մատեո Մորետոն:
Ըստ աղբյուրի, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի արժեքի շուրջ. փարիզյան ակումբը իտալացու համար պահանջում է մոտ 70-80 մլն եվրո, իսկ «Ալ-Ահլին» պատրաստ է տալ ընդամենը 30 մլն եվրո։
Բանակցությունները ձգձգվում են, և մեծ է հավանականությունը, որ Վերատին հաջորդ մրցաշրջանում կմնա ՊՍԺ-ում, թեև իտալացին արդեն լիովին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները սաուդյան ակումբի հետ: