Ռոջեր Ֆեդերերի մարզիչ Իվան Լյուբիչը պատմել է իր և շվեյցարացու հարաբերությունների մասին։
«Ռոջերը իմ առաջին, երկրորդ ու երրորդ առաջնահերթությունն է։ Ես պատրաստ եմ լինել նրա կողքին տարվա ընթացքում 52 շաբաթ։ Այդպես է լինելու մինչև այն պահը, երբ նա որոշի ավարտել կարիերան։
Ես շնորհակալ եմ այն բոլոր հնարավորությունների համար, որ ինձ տվել է թենիսը։ Բայց նրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել Ռոջերի հետ աշխատելու հետ։
Մենք շատ լավ ենք շփվում։ Դա կարևոր է։ Մենք շատ ժամանակ ենք անցկացնում միասին։ Հիմա ես չեմ պատկերացնում, որ կարող եմ մարզել ինչ-որ մեկին Ռոջերից հետո»,-tagesanzeiger.ch կայքը։