ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ տուրի՝ «Ֆարուլ» — «Ուրարտու» հանդիպումը կսպասարկի Սլովակիան ներկայացնող մրցավարական բրիգադը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Խաղի գլխավոր մրցավարը կլինի Մարտին Դոհալը։ Նրան կօգնեն Ադամ Յեկկելը և Ֆրանտիշեկ Ֆերենցը, իսկ չորրորդ պաշտոնյան կլնի Կրիստիան Միշելը։
Հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Ռումինիայում։