«Ռեալ Սոսեյդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգվասիլը խոսել է Իսպանիայի 27-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին, հաղորդում է AS-ը:
«Իհարկե, բարդ է լինելու: Նրանց դաշտում երբեք հեշտ չի լինում:
Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է վստահ լինենեք մեր ուժերի վրա:
Ես տղաներին ասել եմ, որ մենք կարող ենք հաղթել «Բարսելոնային»: Տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Ալգվասիլը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ռեալ Սոսեյդադ» հանդիպումը տեղի կունենա այսօր ՝ 21:30-ին: