Իտալական «Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերը խոսել է Ա Սերիայի 26-րդ տուրի «Ջենոայի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Հակասական օրեր էին: Մենք երկու շաբաթ է չենք խաղում և այդ ամենի պատճառը կորոնավիրուսն է:
Թիմը լավ վիճակում է ու պատրաստ է առաջիկա հանդիպմանը:
Առանց հանդիսականների խաղալը հետաքրքիր փորձ կլինի մեզ համար»,- ասել է Կյաերը:
Հիշեցնենք, որ «Միլան»-«Ջենոա» հանդիպումը տեղի կունենա վաղը ՝ 18:00-ին: «Միլանը» վաստակել է 36 միավոր և գտնվում է 7-րդ հորիզոնականում: