Իսպանիայի Լա Լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Ալավեսը» ընդունել էր «Վալենսիային» (1:1):
Առաջին խաղակեսի 34-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դանի Պարեխոն, ով իր գնդակը խփեց տուգանային հարվածից հետո:
Նշենք, որ վերջին 6 մրցաշրջաններում, Պարեխոն տուգանային հարվածներից 11 գոլի հեղինակ է դարձել: Ավելի լավ ցուցանիշ ունի միայն Լիոնել Մեսսին (24):
«Ալավեսը» հաշիվը հավասարեցրեց 73-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Էդգար Մենդեսը:
Այսպիսով, «Վալենսիան» վաստակեց 42 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Ալավեսը» իր ակտիվում ունի 32 միավոր և գտնվում է 12-րդ գոտում: