NHL-ը ներկայացնող «Մոնրեալի» լեգենդար հոկեիստ Անրի Ռիշարը մահացել է կյանքի 84-րդ տարում, տեղեկացնում է Canadeence-ը:
Լեգենդար մարզիկը իր կարիերայի 20 տարիները անցկացրել է հենց «Մոնրեալում»:
Լիգայում հարձակվողն անցկացրել է 1256 հանդիպում և վաստակել ՝ 1046 (358 + 688) միավոր: Նա 10 անգամ մասնակցել է Աստղերի հանդիպմանը և 1967-ին ճանաչվել է այդ հանդիպման լավագույն խաղացող:
1979-ին նա մտավ հոկեի Փառքի սրահ, իսկ 2017-ին տեղ զբաղեցրեց բոլոր ժամանակների լավագույն 100 հոկեիստների շարքում:
Նրան է պատկանում Ստենլիի գավաթում հաղթանակների ռեկորդը (11):