Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին հեռացել է «Մոնրեալ Իմպակտ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Կանադական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 43-ամյա մասնագետը հեռացել է թիմից ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Անրին կորոնավիրուսի համավարակի պատճառով գործող խիստ սահմանափակումների պարագայում երկար ժամանակ է չի տեսել իր երեխաներին։ Այդ իսկ պատճառով նա որոշում է կայացրել հեռանալ թիմից ու վերադառնալ Լոնդոն։
Անրին գլխավորում էր «Մոնրեալը» 2019 թվականից։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Անրին կարող է գլխավորել անգլիական «Բորնմութը»։
Thierry Henry renonce à ses fonctions d’entraîneur-chef pour des raisons familiales >>> https://t.co/s0wl9YAvVG@ThierryHenry is stepping down as head coach for family reasons >>> https://t.co/zvswN7HeEk#CFMTL pic.twitter.com/g2S6xHgPmG
— CF Montréal (@clubdefootmtl) February 25, 2021