«Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեն տեղափոխվել է «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով կհայտարարվի տեղափոխության մասին: Գործարքն ամբողջությամբ փակված է։
Հաղորդվում էր, որ 18-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար «Բարսելոնան» կվճարի 30 + 30 միլիոն եվրո, նա երկարաժամկետ պայմանագիր կկնքի, բայց նոր թիմում հանդես կգա միայն 2024 թվականի հունվարից։ Առայժմ Ռոկեն կշարունակի հանդես գալ «Ատլետիկոյում»:
Ռոկեն իր սերնդի ամենախոստումնալից խաղացողներից է։ Տեղեկություն կար, որ նա հրաժարվել է երեք անգամ ավելի բարձր աշխատավարձից, քան «Բարսելոնան» իրեն առաջարկել, քանի որ երազում է խաղալ իսպանական թիմի կազմում։ Ռոկեի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները:
























































