Իսպանիայում և Բրազիլիայում տարածված բազմաթիվ տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» վերջապես պայմանագիր է կնքել բրազիլացի հրաշամանուկ Վիտոր Ռոկեի հետ: Առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին։
Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բարսան» կվճարի 30 միլիոն եվրո, իսկ «Ատլետիկո Պարանաենսեն» ավելի շատ կարող է ստանալ բոնուսների տեսքով։
Այսօր 18-ամյա հարձակվողը պաշտոնապես կստորագրի իր պայմանագիրը, որը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը «Բարսելոնա» կժամանի 2024 թվականի հունվարին:
Diario Sport-ի տվյալներով՝ Ռոկեի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը: Globo-ն հայտնում է, որ «Բարսելոնան» համաձայնվել է վճարել նույնիսկ 74 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ հավելավճարների կետերից մեկը լինելու է Վիտորի կողմից «Ոսկե գնդակի» ստացումը։
























































