Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն 2024 թվականին Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին փոխարինելու գլխավոր թեկնածուն է, հայտնում է CaughtOffside-ը:
Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա մասնագետին մադրիդյան ակումբ հրավիրելու գաղափարը «սերուցքայինների» ղեկավարության մոտ եղել է այս ամառ, սակայն Ալոնսոն պնդել է, որ ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել գերմանական թիմում։ Իսպանացին հասկանում է, որ «Ռեալի» նման մեծ ակումբ գլխավորելուց առաջ իրեն պետք է փորձ ձեռք բերել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտին Բրազիլիայի հավաքականը կգլխավորի 2024 թվականի ամռանը։ Ալոնսոն որպես ֆուտբոլիստ հինգ տարի հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Անչելոտիի գլխավորությամբ իսպանացին մադրիդյան թիմում անցկացրել է մեկ մրցաշրջան։
























































