Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է as.com-ը։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը ցանկանում է խաղալ փարիզյան ակումբում։
«Ատլետիկոն» իր խաղացողի համար պահանջում է 100 միլիոն եվրո, սակայն ՊՍԺ-ն պատրաստ չէ նման գումար վճարել, թեպետ հետաքրքրված է պորտուգալացու տեղափոխությամբ։
























































