Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է հարձակվող Ալվարո Մորատայի՝ Իտալիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին։
«Մենք նորություն չունենք Մորատայի ապագայի մասին: Այնուամենայնիվ, որոշ տրանսֆերային խոսակցություններ ինձ իսկապես զարմացնում են։ Չեմ կարծում, որ նա կմեկնի Իտալիա»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր Մորատայի նկատմամբ «Միլանի» հետաքրքրության մասին։
























































