Չավին խոսել է Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» նպատակների մասին:
— Սա «Բարսան» է, որտեղ միշտ պետք է ձգտել կատարել 10-ից 10-ը: Նրանք մեզնից շատ բան կպահանջեն, և դա նորմալ է: Ես սիրում եմ պահանջները։ Մենք ցանկանում ենք գնալ բոլոր գավաթների հետևից: Մենք լավ վիճակում ենք Չեմպիոնների լիգայում ռեւանշի համար։
Պետք է մի քայլ առաջ անենք։ Կարծում եմ՝ նորեկների շնորհիվ մենք ավելի լավը կդառնանք։
— Ի՞նչ սպասել «Բարսելոնայից» Չեմպիոնների լիգայում:
Մեր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է։ Մենք չենք թաքցնում դա։ Տեսնենք, թե որքան հեռու կարող ենք գնալ: Մեզ համար չկա 1/8 կամ քառորդ եզրափակիչ, մենք ձգտում ենք հասնել եզրափակիչ։
Մենք ֆավորիտ չենք՝ հատկապես նախորդ երկու տարիների պատճառով,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































