Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է կենտրոնական պաշտպան Չագլար Սոյունջուի հետ պայմանագիր կնքելու մասին։ 27-ամյա թուրք ֆուտբոլիստը «Լեսթերից» հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստը հուլիսի 7-ին կմիանա նոր թիմին։
Հիշեցնենք, որ «Լեսթերը» մրցաշրջանի ավարտից հետո լքեց Անգլիայի Պրեմիեր լիգան։
Սոյունջուն մադրիդյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։
























































