Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն նշանակվել է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտարարվել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։ Մասնագետի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Նշենք, որ նոր մարզչի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսի մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել է Քրիստոֆ Գալտիեի հետ պայմանագիրը խզելու վերաբերյալ բանակցությունների, ինչպես նաև Գալտիեի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Հիշեցնենք, որ Գալտիեն ՊՍԺ-ում աշխատել է մեկ մրցաշրջան։ Նրա գլխավորությամբ փարիզյան ակումբը դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, սակայն անհաջող հանդես եկավ մյուս մրցաշարերում։ Նախկինում 56-ամյա մասնագետն աշխատել է «Նիցայում», իսկ մինչ այդ գլխավորել է «Լիլը», «Սենտ Էտյենը» և ֆրանսիական այլ ակումբներ։
Էնրիկեն հեռացել է Իսպանիայի հավաքականից՝ ԱԱ 1/8 եզրափակչում Մարոկկոյին պարտվելուց հետո։