Կատալոնական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Ինյիգո Մարտինեսի տեղափոխության մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ «Բարսելոնայի» հետ Մարտինեսի համաձայնագիրը ներառում է նաև 400 միլիոն եվրոյի հրաժարագին։
32-ամյա Մարտինեսը առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ «Աթլետիկի» հետ նրա պայմանագրի ժամկետը լրացավ 2023 թվականի հունիսի 30-ին: Նա Բիլբաոյի թիմում հանդես էր գալիս 2018 թվականից, ուր տեղափոխվել է «Ռեալ Սոսյեդադից», որի սան է։ Նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մարտինեսն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։ Նա առաջին անգամ հավաքական է հրավիրվել 2013 թվականի ամռանը։
























































