Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին մտադիր չէ հեռանալ ակումբից այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին ցանկանում է վերականգնել իր տեղը «սերուցքայինների» մեկնարկային կազմում։ Նա չի վախենում այլ խաղացողների մրցակցությունից, ներառյալ Ջուդ Բելինգհեմը, ով այս ամառ է միացել Մադրիդի «Ռեալին»: Նշվում է, որ մադրիդյան ակումբը Չուամենիին դիտարկում է որպես կարևոր և հեռանկարային խաղացող։
Օրելիեն Չուամենին միացավ Մադրիդի «Ռեալին» անցյալ ամառ՝ տեղափոխվելով «Մոնակոյից»։
























































