«Սևիլիայի» փոխնախագահ Նիդո Կարասկոն պատասխանել է իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ հնարավոր պայմանագրի ստորագրման մասին հարցին։
«Ոչ, ոչ։ Սերխիո Ռամոսն այսօր հնարավոր տարբերակ չէ։ Նա հիանալի խաղացող է, որը մեծացել է մեր ակադեմիայում, բայց այսօր նա տարբերակ չէ «Սևիլիայի» համար»,- Կարասկոյի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը կարող է կարիերան շարունակել Մայամիի «Ինտերում», որտեղ հանդես է գալիս հարձակվող Լիոնել Մեսսին։
Ռամոսը «Սևիլիայի» սան է, որտեղից հեռացել է 2005 թվականին՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ»։
ՊՍԺ-ն հայտարարել է Ռամոսի հեռանալու մասին, որը ակումբում էր 2021 թվականից։
























































