Բիլբաոյի «Ատլետիկի» և «Ռեալ Սոսյեդադի» նախկին պաշտպան Ինիգո Մարտինեսը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։ Շուտով կհայտարարվի նրա տեղափոխության մասին։
32-ամյա Մարտինեսը առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ նրա պայմանագրի ժամկետը լրացավ «Աթլետիկի» հետ: Նա թիմում խաղում է 2018 թվականից, տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադից»։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մարտինեսը է Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։ Նա առաջին անգամ հավաքական է հրավիրվել 2013 թվականի ամռանը։