Մադրիդի «Ռեալի» ավագը 2023/24 մրցաշրջանում կլինի պաշտպան Նաչոն։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Սերուցքայինների» երկրորդ ավագը կլինի Լուկա Մոդրիչը, երրորդը՝ Դանիել Կարվախալը, չորրորդը՝ Տոնի Կրոսը։
Հիշեցնենք, որ մինչև այս թիմի ավագը Կարիմ Բենզեման էր, որը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա։
























































