Ժոան Լապորտան հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրվում է Արդա Գյուլերի ծառայություններով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ապագա մարզական տնօրեն Դեկոն բանակցություններ է վարել «Ֆեներբահչեի» հետ 18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ։
«Նա շատ երիտասարդ թուրք խաղացող է, և ճիշտ է, որ սկաուտական բաժինը երկար ժամանակ հետևում է նրան։ Եվրոպայի բոլոր թոփ ակումբները ցանկանում են ձեռք բերել նրան, և մենք բանակցություններ ենք վարում «Ֆեներբահչեի» հետ:
Մենք ունենք տնտեսական ծրագիր, որը հաստատվել է Լա Լիգայի կողմից։ Մենք ավելին ենք ուզում։ Մեզ չի բավարարում ներկայիս իրավիճակը։ Մենք պետք է մրցակցենք Եվրոպայում, և դրա համար էլ ուժեղանում ենք։ Ինձ դուր է գալիս, որ աշխարհի լավագույն խաղացողները խաղում են Լա լիգայում»,- «Բարսելոնայի» նախագահի խոսքն է մեջբերել Diario Sport-ը։
























































