«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։
Ըստ The Sun-ի՝ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել է «քաղաքաբնակների» դիտակետում։
Խոսեպ Գվարդիոլան հոլանդացուն դիտարկում է որպես Իլկայ Գյունդողանին փոխարինող։ Հիշեցնենք, որ գերմանացին այս ամառ է տեղափոխվել «Բարսելոնա»:
Դե Յոնգը խաղում է «Բարսելոնայի» կազմում 2019 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է ևս երեք տարով։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո:
























































