«Բարսելոնան» և ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին համաձայնության են եկել խզելու պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանը ֆրանսիացին վարձավճարով անցկացրել է Ա Սերիայի «Լեչեում», որտեղ մասնակցել է 25 հանդիպման։
Նա «Բարսելոնա» է եկել 2016 թվականին «Լիոնից», որտեղ նախկինում անցկացրել էր իր ողջ կարիերան։
























































