«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի նորեկ Իլկայ Գյունդողանի մասին։
«Նա որոշել է կարիերան շարունակել հեղինակավոր ակումբում։ Սիթիի ունեցած գումարները հետին պլան են մղվել: Չավին վստահություն է հաղորդել Գյունդողանին։ Հիմա մեր ակումբը փորձառու ֆուտբոլիստ ունի, որը միշտ երազել է մեծ ակումբում խաղալու մասին։ Ձեռք ենք բերել Չեմպիոնների լիգայի հաղթողի, մեծ փորձ ունեցող խաղացողի»,- Լապորտային է մեջբերում Mundo Deportivo-ն։
32-ամյա գերմանացին «Բարսելոնային» է միացել այս ամառ՝ ազատ գործակալի կարգավիճակով։
























































