Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կկնքի հուլիսի 1-ից 7-ը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆրանսուա Գալարդոն։
Ֆայզա Լամարին՝ Կիլիանի մայրը և նրա գործակալը, ինչպես նաև ֆուտբոլիստի մյուս ներկայացուցիչները, կժամանեն Մադրիդ՝ համաձայնեցնելու տրանսֆերի վերջնական պայմանները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում էր նաև «Լիվերպուլը», որը պատրաստ է մոտ 300 մլն դոլար վճարել տրանսֆերի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































