Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ֆեներբահչեի» կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով, հայտնում է ESPN-ը։
18-ամյա թուրքի համար 17,5 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը գրավիչ տարբերակ է մադրիդցիների համար: Միաժամանակ «Արքայական ակումբը» ակնկալում է նվազեցնել խաղացողի գործակալական վճարների չափը, ինչը կարող է շատ ավելի թանկացնել տրանսֆերը։
Գյուլերը «Ֆեներբախչեի» սան է։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո:
























































