«Բարսելոնան» կարող է քննարկել կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին վաճառելու հնարավորությունը, հայտնում է լրագրող Աշրաֆ Բեն Այադը։
Սա կարող է օգնել կատալոնական ակումբին ֆինանսական խնդիրների լուծման հարցում։
Ինքը՝ Դե Յոնգը, չի ցանկանում հեռանալ թիմից։
Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբը խոշոր տրանսֆեր իրականցրեց՝ ձեռք բերելով «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին։
























































