Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, Վինիսիուսի նոր պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է հինգ տարով։ Համաձայնագիրը կներառի նաև 1 մլրդ եվրո հրաժարագնի կետ:
Նշվում է, որ Վինիսիուսին բոնուս կտրամադրվի «Ոսկե գնդակը» ստանալու դեպքում:
Շուտով կհայտարարվի բրազիլացի ֆուտբոլիստի նոր պայմանագրի մասին Մադրիդի «Ռեալի» հետ։
Վինիսիուս Ժունիորը Ֆլամենգոյի սան է: Նա «Ռեալին» է միացել 2018 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 33 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
























































