«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բանակցություններ է վարում պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, մասնագետն իր օգնականների համար ավելի բարձր աշխատավարձ է խնդրում։
Նշվում է, որ կատալոնացիների ղեկավարությունն առաջարկում է մարզչին իր աշխատավարձի մի մասը կիսել շտաբի անդամների հետ։
Չավիի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: 43-ամյա իսպանացին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։
























































