37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հակիրճ է մեկնաբանել Մադրիդի «Ռեալի» հետ նոր աշխատանքային պայմանագրի ստորագրումը։
«Տուն, հարազատ տուն», — գրել է խորվաթ ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում:
Խորվաթ ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
37-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից: Այս ընթացքում նա անցկացրել է 488 հանդիպում և նվաճել 23 տիտղոս։
























































