Իլկայ Գյունդողանը «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուց հետո դիմել է երկրպագուներին։
«Ողջույն, Կուլեներ։ Շատ ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Բարսայի» հետ։
Ես ոգևորված եմ այս մարտահրավերից առաջ։ Ոգևորված եմ, որ միացել եմ այս մեծագույն ակումբին»,- ասել է «Բարսելոնայի» նորեկը:
Այսօր կատալոնական ակումբը հայտարարել էր Գյունդողանի հետ «2+1» սխեմայով պայմանագիր կնքելու մասին։