Նոր մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» կխաղա նոր տակտիկական սխեմայով, հայտնում է իսպանական AS-ը։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ծրագրում է խաղալ 4-3-1-2 սխեմայով, որում առանքային դեր կխաղա թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմը:
Նախորդ մրցաշրջաններում Մադրիդի «Ռեալը» խաղում էր 4-3-3 դասավորությամբ։
Մադրիդյան ակումբն Անչելոտիի գլխավորությամբ 6 տիտղոս է նվաճել։
























































