«Բարսելոնան» պատրաստվում է այսօր հայտարարել Իլկայ Գյունդողանի հետ պայմանագիր կնքելու մասին: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը նախատեսված է «2+1» սխեմայով։ Նշվում է, որ երկարաձգման տարբերակը կախված կլինի երկրորդ մրցաշրջանում Գյունդողանի անցկացրած հանդիպումների քանակից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին հանդիպել է խաղացողի և նրա ներկայացուցիչների հետ Գերմանիայում՝ քննարկելով պայմանագրի մանրամասները։ Գերմանացին արդեն բուժզննում է անցել Մյունխենում և պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։
Գյունդողանը խնդրել է կատալոնական ակումբին չհայտարարել տրանսֆերի մասին, քանի որ ցանկանում է հրապարակավ հրաժեշտ տալ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուներին։
























































