«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Դերբի Քաունթիի» նկատմամբ Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի խաղում (3:0): Նորվեգացին նաև խոսել է «Դերբիի» հարձակվող Ուեյն Ռունիի մասին, որը 2004-ից 2017 թվականներին հանդես է եկել մանկունիացիների կազմում.
«Բոլորը սիրում եմ Ռունիին: Բոլոր երկրպագուները գնահատում են այն, ինչ նա արել է «Յունայթեդի» համար: Այսօր նա լավն էր, նա բարձր կարգ է ցուցադրում, բայց երբեմն չափազանց երկար է աշխատում գնդակով: Ինչ վերաբերում է մեր խաղին, ապա ես հարմարավետ հաղթանակի զգացողություն չեմ ունեցեել, ինչպես սովորաբար պետք է լինի 3:0-ի ժամանակ. մի քանի պահ վախեցրեց:
Նախքան մեր երկու գոլ խփելը, ինձ չէր թվում, որ մենք լավ ենք խաղում: Դեռ հարձակման գծի մի շարք խաղացողներ ունենք, ովքեր վնասվածք ունեն, ու այսօր մեր բախտը բերեց, որ ունեինք Իգալո»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Օդիոն Իգալոն, հիշեցնենք, այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Լյուկ Շոուն: