Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան «Ալ-Նասր» ակումբը դիտարկում է ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ «Ալ-Նասրի» ներկայացուցիչները Լոնդոնում արդեն հանդիպել էին Գրիզմանի ներկայացուցիչների հետ՝ գնահատելու խաղացողի հետաքրքրությունը։
«Ատլետիկոյի» հետ Գրիզմանի պայմանագրում առկա է 25 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման կետ:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 32-ամյա հարձակվողի ծրագրերը չեն փոխվել՝ նրան դուր է գալիս Մադրիդի «Ատլետիկոն»: Նա սիրում է ակումբը և չի պատրաստվում հեռանալ։
























































