«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը «Դերբիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի հանդիպումը բաց է թողնում։
27-ամյա ֆուտբոլիստին անհանգստացնում է ձախ կոճի վնասվածքը։
«Հիասթափված եմ, որ բաց եմ թողնում հանդիպումը վնասվածքի պատճառով։ Կներդնեմ բոլոր ուժերս, որպեսզի մարզավիճակ հավաքեմ, որքան հնարավոր է արագ»,-գրել է Մագուայերը Twitter-ում։
Մարտի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի շրջանակում մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։