«Ալ-Նասրի» գործակալները, որտեղ այժմ խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, հանդիպել են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ: Այս մասին հայտնում է Foot Mercato-ն: Ակումբը ուսումնասիրում է ֆրանսիացի հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, որի պայմանագրում նախատեսված է 25 մլն եվրո հրաժարագին:
«Ալ-Նասրի» ներկայացուցիչներն արդեն Լոնդոնում հանդիպել են ֆուտբոլիստի գործակալների հետ։
2022/23 մրցաշրջանում Լա լիգայում Գրիզմանը մասնակցել է 38 խաղի, խփել 15 գոլ և դարձել 16 գոլային փոխանցման հեղինակ:
























































