«Սելտայի» պաշտպան Խավի Գալանը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ ակումբների միջեւ բանակցությունները մոտ են ավարտին։ «Սելտան» ֆուտբոլիստի համար ցանկանում է նվազագույնը 12 միլիոն եվրո:
2022/23 մրցաշրջանում 28-ամյա իսպանացին անցկացրել է 40 հանդիպում, դարձել մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
























































