«Սևիլիայի» կիսապաշտպան Նեմանյա Գուդելը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
31-ամյա սերբի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ավարտվում էր հունիսի վերջին։
Անցած մրցաշրջանում Գուդելը բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Սևիլիայում» է 2019 թվականից։
























































