Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «ռոսոներիները» հարձակվող են փնտրում «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկուս Թուրամից ստացած մերժումից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա տեղափոխվելու է «Ինտեր»։
Այս կապակցությամբ «Միլանը» իր ուշադրությունը սևեռել է Մորատայի և «Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի ուղղությամբ:
Մորատան «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում 30-ամյա իսպանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































