ՊՍԺ-ի նախկին հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի հետ ֆրանցիացու ապագայի վերաբերյալ զրույցի մասին։
«Ես նրան ասացի. «Ես կցանկանայի, որ դու տեղափոխվես «Բարսելոնա», բայց եթե ուզում ես գնալ «Ռեալ», ապա արա դա: Դու արժանի ես իսկապես հաղթական նախագծի»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Defensacentral-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» կփորձի այս ամառ ձևակերպել Մբապեի տրանսֆերը։
Ակումբները դեռ չեն կարողանում համաձայնության գալ հնարավոր տրանսֆերի գումարի հարցում։
























































