Բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է Բրազիլիայի հավաքականում Կարլո Անչելոտիի հնարավոր նշանակման մասին։
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ իտալացի մարզիչը հարավամերիկյան հավաքականը կգլխավորի 2024 թվականին։
«Մենք հնարավորություն կունենանք աշխատել արտասահմանցի մարզչի հետ։
Անչելոտին հաղթել է ամեն ինչ, և ես վստահ եմ, որ նա մեզ շատ բան կսովորեցնի»,- մեջբերում է ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվողին Marca-ն։
























































