Ռաֆայել Բենիտեսը նշանակվել է «Սելտայի» գլխավոր մարզիչ։
Վիգոն ներկայացնող թիմը հայտարարել է 63-ամյա մասնագետի հետ համաձայնության գալու մասին։
Սպասվում է, որ հուլիսին ակումբը և մարզիչը պաշտոնապես կստորագրեն պայմանագիրը, որպեսզի Ռաֆայել Բենիտեսն անմիջապես սկսի աշխատել թիմի հետ մինչմրցաշրջանում։
Լա Լիգայում Ռաֆայելը, ի թիվս այլ ակումբների, մարզել է «Վալենսիան» և «Ռեալը»: Նա հայտնի է նաև «Լիվերպուլում», «Նապոլիում», «Ինտերում», «Չելսիում» իր աշխատանքով:
Բենիտեսի նախորդ ակումբը եղել է «Էվերթոնը», որտեղից մարզիչը հեռացվել է 2022 թվականի հունվարին։
























































