«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մեկնաբանել է Իլկայ Գյունդողանի հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ։
«Գյունդողանի պայմանագի՞րը. «Բարսելոնայում» միշտ ողջունում են համաշխարհային մակարդակի խաղացողներին: Մենք շատ ուրախ կլինենք նրան ընդունել, երբ ամեն ինչ պաշտոնապես հաստատվի»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
























































