Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսն արձագանքել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը։
«Ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց «Ռեալի», չեմ մտածում այդ մասին. Այստեղ ես ամեն ինչ սովորեցի»,- խաղացողի խոսքերն է մեջբերում «Directo Gol»-ը:
Կողմերը կշարունակեն համագործակցությունը մինչև 2024 թվականի ամառ։
Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի սան է, հիմնական կազմում հանդես է գալիս 2012 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
























































